Փարիզի Մոնսո զբոսայգում կայծակի հարվածից տուժել է 10 երեխա եւ մեկ չափահաս:
Նրանցից 6-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ տուժածները կայծակից թաքնվել էին ծառի տակ, փոխանցում է BBC-ն:
Կայծակի եւ հորդառատ անձրեւների պատճառով դադարեցվել է Ֆրանսիայի «Ռոլան Գարոսի» թենիսի բաց առաջնությունը: