News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մասնագետները լույս են սփռել այն երեխաների հոգեբանության վրա, որոնք մտացածին ընկերների հետ են շփվում:

Հոգեբանների խոսքով, հաճախ երեխաները երեւակայական հերոսների հետ «հարաբերություններ» են ունենում ծնողների սխալ դաստիարակության հետեւանքով: Սակայն կան նաեւ երեխայի անհատական առանձնահատկությունների հետ կապված դեպքեր:

Ըստ Informing-ի, ծնողները չպետք է խուսափեն իրենց երեխաների հետ տհաճ թեմաների շուրջ զրույցներից եւ նույնիսկ խոսել նրանց երեւակայական ընկերների մասին: Ծնողները պետք է փոքրիկին հարցնեն այդ ընկերների մասին, իմանան նրանց բնավորությունը: Հնարավոր է՝ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչն է հուզում փոքրիկին:

Իսկ երեխային համոզելը, որ իր ընկերն իրականում գոյություն չունի, կարող է խորացնել խնդիրները եւ հանգեցնել նրան, որ փոքրիկն ինքնամփոփ դառնա: Բացի այդ, ըստ մասնագետների, հարուստ երեւակայությունը երեխային կարող է հետագայում օգնել մասնագիտության ընտրության հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ