Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 28-ին, ընդունել է բարերար Ռալֆ Եիրիկյանին, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հովիկ Մուսայելյանին եւ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի պաշտոնական կայքից:
«Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր հանրապետության տեղեկատվական ոլորտի զարգացման գործում մեծ է Հայաստանի մասնակցությունը, ինչը հանդիսանում է բազմաթիվ ծրագրերի հաջող իրականացման կարեւոր գրավականը»,- ասվում է հաղորդագրության մեջ: