News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Հասմիկ Վերդյանը, որն այսօր՝ մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային, հայ մանուկներին մաղթում է անհոգ եւ երջանիկ մանկություն` խաղաղ Հայաստանում:

«Թող բոլորիս համար խաղաղություն լինի ոչ միայն փոքրերի, այլեւ մեծերի համար:  Արցախի փոքրիկներին կրկնակի խաղաղություն եմ մաղթում, թող մեր երկրում երբեք պատերազմ չլինի, մեր ժողովուրդը հանգիստ ապրի թե Արցախում, թե այստեղ: Իմ մանկությունն այտեղ Երեւանում է անցել,  բայց ես արմատներով Արցախից եմ:  Լավ մանկություն եմ ունեցել, ընտանիքի փոքր երեխան եմ եղել, ինձ երես են տվել, չարաճճի երեխա եմ եղել, բայց լսող»,-ասաց նա:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն էլ նշեց, որ այս տարի իր փոքրիկի առաջին հունիսի 1-ն  են տոնելու, որը շատ կարեւոր է իր համար. «Կարծում եմ, որ հունիսի 1-ին փոքրիկիս կտանեմ մանկական երկաթուղի, շատ կարեւոր է այս տոնը երեխաների համար, պետք է հնարավորինս  լավ անցկացնեն»:

Նաիրա Մովսիսյանի խոսքով, Հայաստանում երեխաների իրավունքներն այնքան էլ պաշտպանված չեն եւ անհրաժեշտ է, որ գոնե հունիսի 1-ին երեխաները կարողանան հնարավորինս լավ ուրախանալ․ «Մեր երեխաներին մաղթում եմ ուրախ ու անհոգ մանկություն, թող մանկույթունը լուսավոր ու գունավոր լինի իրենց համար միշտ»:

Դերասանուհի Ադրիանա Գալստյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հիշեց, որ երբ փոքր էր, հունիսի 1-ին ընտանիքի հետ գնում էր Երեւանի Հաղթանակի այգի. «Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ցանկանում եմ անհոգ եւ անմոռանալի մանկություն:  Թող նմանատիպ միջոցառումներ շուտ-շուտ կազմակերպվեն, որ կարողանանք օգնել մեր երեխաներին»:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան կուղեկցվի բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ