Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 19-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Պիկնիկ» ռեստորանի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: