News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Հյուսիսային պողոտայում շարունակվում է NEWS.am-ի բարեգործական ակցիան։

Ակցիային արդեն մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Լոքյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։ Պաղպաղակները վաճառում են քաղաքական– հասարակական գործիչներն ու շու բիզնեսի աստղերը։
Հյուսիսային պողոտայում շարունակվում է մանկական համերգը։

Ակցիային միացած, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է։
«Կարեւորն այն է, թե դու ինչքան պաղպաղակ գնեցիր, կարեւորն այն է, թե որքան ներդրում արեցիր հանուն ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքների։ Սա ամենակարեւորն է»,– ասաց ՀՀԿ–ական պատգամավորը։

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ