News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, որ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Մոսկվայի համար եւ Կրեմլը ստիպված է մտածել պատասխան գործողությունների մասին: Այս մասին նա խոսել է լեհական PAP գործակալությանը տված հարցազրույցում:

«Նախագահ Պուտինը պետք է իմանա եւ հրաշալի գիտի, որ Լեհաստանում հակահրթիռային վահանը չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը: Այդ համակարգը պետք է Եվրոպային պաշտպանի Մերձավոր Արեւելքից եկող սպառնալիքից»,- ընդգծել է նա:

Ըստ Lenta-ի, Վաշչիկովսկին նշել է, որ ռուսական իշխանությունների «շատ ագրեսիվ վարքագծի» պատասխանը Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան զինվորականների ներկայությունն է:

Մայիսի 13-ին Լեհաստանում սկսվել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության բազայի կառուցումը, իսկ դրանից մեկ օր առաջ Ռումինիայում շահագործման է հանձնվել Aegis Ashore ամերիկյան ՀՀՊ համալիրը:

Մեկնաբանելով Ռումինիայում ՀՀՊ համակարգերի տեղակայումը՝ Պուտինը հայտարարել է, որ այն ոչ թե պաշտպանական համալիր, այլ ԱՄՆ-ի միջուկային պոտենցիալի մաս է համարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ