News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դերասան  Անդրանիկ Հարությունյանը մինչեւ հիմա անհամբերությամբ է սպասում հունիսի 1-ին եւ ամեն ինչ անում, որպեսզի այդ օրն ազատ լինի եւ վայելի տոնը: Այսօր` մայիսի 29-ին, Հյուսիսային պողոտայում  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի ժամանակ դերասանը  նշեց, որ հունիսի 1-ն անցկացնում է իր երեխայի հետ եւ այդ օրն անմոռանալի տոն դարձնում նրա համար.«Ես մինչեւ հիմա հունիսի 1-ին այնպես եմ անում, որ այդ օրն ազատ լինեմ եւ կարողանամ վայելել տոնը: Ամեն հունիսի 1-ին երեխայիս վերցնում եմ ու գնում ենք մանկական սրճարաններ»:

Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ ինքն ավելի հետաքրքիր  մանկություն է ունեցել, խաղացել «Կլաս», «Յոթ քար» եւ այլն:

«Մեր մանկությունն ուրիշ է եղել` սկսած խաղերից, վերջացրած այլ բաներով: Հիմա համակարգիչներով ու հեռախոսներով են զբաղվում երեխաները, բացի դրանցից այլ բան չեն տեսնում»,-ասաց նա:

Դերասանուհի Ելենա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր մեծահասակ հոգով մի քիչ մանուկ է եւ փորձում է  հունիսի 1-ը  տոն դարձնել ոչ իր երեխայի, այլեւ իր համար:

«Բոլորն էլ հոգով մի քիչ մանուկներ են: Այս տոնն ասոցացվում է լուսավոր հրաշքների հետ եւ պետք է այն փոքրիկների համար դարձնել անմոռանալի: Ցանկանում եմ մեր սիրուն ու լավ բալիկներին շնորհավորել եւ ասել, որ այն ինչ անում ենք, ձեր համար ենք անում»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ