News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Լիբերտարիան կուսակցությունը քաղաքական ուժերից առաջինն է կողմնորոշվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում: Այդ քաղաքական ուժի թեկնածու է դարձել Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Հերրի Ջոնսոնը, որն արդեն մասնակցել է ընտրություններին 4 տարի առաջ:

Կուսակցության համագումարում նա հավաքել է 55,8 տոկոս ձայն: Նրա 5 մրցակիցները միասին վերցրած ավելի քիչ ձայն են ստացել, հաղորդում է Fox News-ը:

«Ես կաշխատեմ այնքան լուրջ, որքան դա հնարավոր է, որպեսզի ներկայացնեմ բոլորին, որոնք հավաքվել են այս դահլիճում»,-խոստացել է Ջոնսոնը Ֆլորիդայում ընթացող համագումարի ժամանակ:

Սովորաբար Լիբերտարիան կուսակցությունը հաղթելու ոչ մի շանս չի ունենում, սակայն այս անգամ, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հարցումներում Ջոնսոնը ավելի քան 10 տոկոս ձայն է ստանում: Հաշվի առնելով, որ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը մեծ հեղինակություն չեն վայելում, Ջոնսոնը որոշակի հեռանկարներ կարող է ունենալ:

Լիբերտարիան կուսակցությունն այս տարի նշում է իր ստեղծման 45-ամյակը: Այն հանդես է գալիս ազատ շուկայական տնտեսության, ազատ միջազգային առեւտրի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման եւ այլ երկրների գործերին չմիջամտելու դիրքերից:

2012 թվականին Ջոնսոնն ստացել էր 1,27 մլն ձայն (մոտ մեկ տոկոս) եւ զբաղեցրել 3-րդ տեղը՝ դեմոկրատ Բարաք Օբամայից եւ հանրապետական Միթ Ռոմնիից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ