«Թալիբան» շարժման գրոհայիններն անցյալ գիշեր Աֆղանստանի Հիլմենդի նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին, հարձակվել են մի քանի սահմանակետերի վրա: Սինհուա գործակալության տեղեկություններով՝ առնվազն 11 իրավապահ զոհվել է:
Ծայրահեղականների շրջանում զոհերի, ինչպես նաեւ միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: