News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու ռուսական ծրագրի մեկնարկը մի փոքր ձգձգվել է: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ ՌԴ կառավարության վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր 10.5 մլրդ դրամ վարկ հատկացնել, որից 3.7 միլիարդն արդեն իրականացվել է: Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում էր 3.1 մլրդ դրամ հատկացնել, որով ծախսեր չեն կատարվել: Հիմնականում դա տեղի է ունեցել ՌԴ ֆիննախի կողմից աշխատանքային պայմանագրերը ուշ հաստատելու պատճառով (պայմանագրերը կնքվել են 2015-ի հունիսին, իսկ Ֆիննախը դրանք հաստատել է միայն դեկտեմբերին): «Չնայած դրան՝ աշխատանքներն արդեն սկսվել են, եւ մենք գրաֆիկից հետ չենք մնում»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր ծավալն է 270 մլն դոլար եւ 30 մլն էլ՝ դրամաշնորհ: Դրանցով ԱԵԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը պետք է երկարաձգվի մինչեւ 2026-ի վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ