News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գնացքների եւ ավտոտրանսպորտի երթեւեկությունը գործնականում ամբողջությամբ կանգնեցվել է Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում երկաթուղայինների գործադուլի պատճառով, հայտնում է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:

Չորեքշաբթիից Վալոնիայում անցկացվող ինքնաբուխ բողոքի ակցիայի շարունակման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ուրբաթ անարդյունք են ավարտվել արհմիությունների բանակցությունները ղեկավարության հետ` երկաթուղայինների համար լրացուցիչ հանգստի օրերի վերաբերյալ: 

Երկաթուղայինների ակցիայի արդյունքում շրջանի ավտոմոբիլային  մայրուղիներում 500 կմ ընդհանուր երկարությամբ կուտակումներ են առաջացել: 

Ավելի վաղ Բելգիայի Երկաթուղայինների ազգային ընկերակցության արհմիությունը հայտնել էր մայիսի 30-31-ին իր անդամների համընդհանուր մեկօրյա գործադուլ կազմակերպելու մասին: Արհմիության գլխավոր քարտուղար Միշել Աբդիսիի խոսքով, բողոքի ակցիայի հետ կապված Բելգիայի տարածքում գնացքների ներքին երթեւեկություն չի իրականացվի մայիսի 30-ի տեղի  ժամանակով 22.00-ից մինչեւ մայիսի 31-ի   22.00-ն: Այն մասին, թե գործադուլն ինչ հետեւանքներ կունենա միջազգային գնացքների վրա, չի հաղորդվում:   

Երկաթուղայինները մտադիր են իրենց ակցիայով բողոք արտահայտել խիստ խնայողության քաղաքականության, թոշակի անցնելու տարիքի ավելացման եւ աշխատանքային շաբաթը երկարացնելու պլանների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ