News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շուտով Հայաստանը կապալառու կընտրի էլեկտրացանցերի կառավարման ավտոմատացված համակարգերի ընդլայնման համար: Այդ մասին խորհրդարանում մայիսի 30-ին հայտնել է էներգետիկայի ու բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով հաշվետվություն 2015-ի պետբյուջեի կատարման մասին:

Նրա խոսքով աշխատանքներն իրականացվելու են Զարգացման ասիական բանկի 37 մլն դոլարի ծավալով վարկային ծրագրի շրջանակում: Ծրագիրը նախատեսում է մոտավորապես 220 կմ օպտիկական մալուխի անցկացում SCADA կառավարման համակարգի ընդլայնման համար: Ծրագրի մյուս բաղադրիչն է «Ագարակ 2» ու «Շինուաայր» 220 կՎ-անոց ենթակայանների վերակառուցումը: Նախագիծը պետք է ավարտվի 2019-ին: Ծրագրով հատկացումները սկսվել են արդեն 2015-ին: SCADA- համակարգի բաղկացուցիչով արդեն ծախսվել է 144 մլն դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 300 հազար դոլար) նախատեսված 131 –ի փոխարեն, իսկ ենթակայանների վրա՝ 156 մլն՝ նախատեսված 123 –ի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ