Դիլիջանի թունելի վերանորոգումը կավարտվի 2017-ին: Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայցնելով 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ աշխատանքներն արժեն 1 մլրդ դրամ, որոնցից 2015-ին ծախսվել է 200.7 մլն դրամը, մնացած մասը նախատեսվում է իրացնել 2016-2017թթ.: