News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման Orbitz ծառայությունը պարզել է ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների համար լավագույն քաղաքները: 12 բնակավայրերից բաղկացած ցանկը գլխավորում է Դուբլինը, հայտնում է eTurboNews-ը:

Իռլանդացիները հայտնի են ընկերասիրությամբ, իսկ Դուբլինը՝ իր փաբերով: Այդ պատճառով Դուբլին ժամանող զբոսաշրջիկը կարող է արագ ընկերներ գտնել, ասված է կայքում:

Վարկանիշի երկրորդ տեղում է Բանգկոկը: Թայվանական քաղաքը անծանոթներին հրապուրում է Կաոսան փողոցով, որը հայտնի է գրախանութներով, դաջվածքի սրահներով եւ տարբեր ապրանքներով լի տաղավարներով:

Լավագույն եռյակը եզրափակում է նորզելանդական Քուինսթաուն հանգստավայրը, որը հայտնի է որպես Նոր Զելանդիայի արկածների մայրաքաղաք:

Չորրորդ հորիզոնականում հայտնված Նյու Յորքը զբոսաշրջիկներին հրապուրում է համաշխարհային մակարդակի թանգարաններով, թատրոններով («Բրոդվեյ») եւ հայտնի տեսարժան վայրերով, ինչպիսին Թայմս Սքվերն է:

Բալի կղզու Ուբուդ քաղաքը եզրափակում է լավագույն հնգյակը: Քաղաքը զբոսաշրջիկներին հրապուրում է յոգայով, մեդիտացիայով եւ սպա-պրոցեդուրաներով:

Վարկանիշային տասնյակում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, Փարիզը, Հոնկոնգը, Անտիգուա-Գվատեմալա, Լավագույն տասնյակը եզրափակում է Վիեննան:

11-րդ տեղում է Կանադայի Վանկուվեր քաղաքը: Վարկանիշը եզրափակում է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ