News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության կիբեռհանցագործությունների գերագույն խորհուրդը շփման օտարերկրյա ծառայություններից պահանջել է տվյալները պահել երկրի ներսում, հայտնում է    Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Սկզբունքները հիմնված են Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի առաջարկների վրա: 

«Իրենց գործունեությունը շարունակելու համար երկրում աշխատող օտարերկրյա ընկերությունները պետք է Իրանի քաղաքացի հանդիսացող օգտատերերի բոլոր տվյալները եւ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները պահեն երկրի ներսում», — ասվում է կիբերհանցագործության վերաբերյալ խորհրդի հայտարարության մեջ: Տվյալների տեղափոխման համար Իրանի իշխանություններն օտարերկրյա կորպորացիաներին մեկ տարի են տրամադրել: 

Նոր կանոնների ազդեցության ոլորտին է պատկանում նաեւ Պավել Դուրովի այդ երկրում ժողովրդականություն վայելող   Telegram-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ