News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2015-ին «Հարավկովկասյան երկաթուղի » ՓԲԸ-ն 102 տոկոսով կատարել է իր  ներդրումային պարտավորությունները: Այս մասին մայիսի 30-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս, ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել չնայած այն հանգամանքին, որ 2015-ին Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումները կրճատվել են մոտավորապես 19 տոկոսով: Սակայն պետք չէ դա վերագրել երկաթուղուն, քանի որ ավտոմոբիլային փոխադրումները նույնպես համապատասխան չափով կրճատվել են: «Պլանային վնասով ուղեւորատար փոխադրումները ծածկելու համար Հայաստանի բյուջեից դոտացիաները կազմել են 580 մլն դրամ: Ուղեւորատար երկաթուղային փոխադրումները վնասով են աշխատում շատ երկրներում», - նշել է փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ