News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կյանքը հազիվ թե կարելի է շնային կոչել, գրում է    Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

АР-ն նշում է, որ պորտուգալական ջրային Բո եւ Սաննի շները միայն չեն ուտում եւ քնում. դրանք Սպիտակ տան «դեսպանորդներն» են: Նրանք այնքան պահանջված են, որ նրանց համար առանձին ժամանակացույց են մշակել:   

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի խոսքով, ինքն ամեն ամիս ծառայողական գրություն է ստանում Բոյի եւ Սաննիի գրաֆիկի վերաբերյալ եւ հաստատում է նրանց հայտնությունն այս կամ այն միջոցառմանը: 

Օրինակ, շներն այցելուներին զվարճացրել են Սպիտակ տանը զատկի ավանդական միջոցառման ընթացքում, մասնակցել են Սուրբ ծննդի տոնակատարություններին: Նրանք նաեւ հանդիպել են վիրավոր զինծառայողների եւ հիվանդանոցում պառկած երեխաների հետ: 

Բոն Օբամաների ընտանիքում հայտնվել է  2008-ի ընտրություններում Օբամայի հաղթանակից հետո. նա խոստացել էր հաղթանակի դեպքում դուստրերին շուն գնել: Սաննիին ընտանիքը ձեռք էր բերել   2013 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ