News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մարտիկ» հիմնադրամը ի սկզբանե գրանցված է եղել Հայխնայբանկում, որն արդեն գոյություն չունի. ո՞ր բանկում է այժմ դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞ այդ գումարը, թե՞ չկա: Նման հարցադրումներով է հանդես եկել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա քաղաքապետարանին ուղղված իր նամակում նշում է.

«Թալիշում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը նպատակահարմար է շարունակել Գերմանիայում, որի համար անհրաժեշտ գումարի կեսն է հավաքվել: Ռուբենի ծնողներն իրենց խոր երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել հաշվեհամարին: Հատուկ ուզում են նշել իրենց գյուղի՝ Ջրվեժի գյուղապետի սրտացավ ջանքերն ու Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներդրումը՝ 500.000 դրամ:

Հիմա համեմատենք այս գյուղի եւ «Մարտիկ» հիմնադրամի ներդրման չափը: Այս հիմնադրամը Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգյանի հաշվեհամարներին է փոխանցել ընդամենը 1-ական միլիոն դրամ այն դեպքում, երբ կարող էր առնվազն 2016-ի անցած 5 ամսվա տոկոսը փոխանցելով (ամսական մոտ 4.000.000 դրամ, որը կազմում է մոտ 37000 եվրո)` համարյա լրացնել գումարի պակասը: Հիշեցնենք պարոն Աղաբեկյանին, որ էս տղերքը ոչ թե տղայական «ռազբորկայի», այլ Հայրենիքի պաշտպանության ժամանակ են անդամալույծ դարձել, այսինքն՝ երբ Հայրենիքը օրհասական պահի մեջ էր:

Սա նշանակում է, որ «Մարտիկ»-ի թեման չենք փակում, շարունակելու ենք հաշվետվություն պահանջել, թե 2015-ին ինչ կանոնադրական նպատակների վրա է ծախսվել 58.575.732 դրամը: Հիմնադրամը ի սկզբանե գրանցված է եղել Հայխնայբանկում, որն արդեն գոյություն չունի: Ո՞ր բանկում է այժմ դրված «Մարտիկ» հիմնադրամի գումարը: Կա՞ այդ գումարը, թե՞ չկա, ասեք՝ հասկանանք:

Այսօր Ռուբենի ծնողները դիմել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարին, մեծ հույս ունեն, որ նա կօգնի»:

Տպել
Ամենաշատ