News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովը (ԽՎ) հռչակագիր է ընդունել, որը կոչ է անում երաշխավորել դաշինքի մեջ մտնող այն երկրների անվտանգությունը, որոնք գտնվում են Ռուսաստանին սահմանակից շրջաններում:   

Associated Press գործակալությունը հայտնել է, որ փաստաթուղթը միաձայն հավանության է արժանացել վեհաժողովի` Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած եռօրյա նիստի ընթացքում, որին դաշինքի անդամ եւ ՆԱՏՕ-ի գործընկեր  28 երկրից   250 խորհրդարանական է մասնակցել: 

Հռչակագրում ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ռազմական բլոկի երկրներին կոչ է անում «երաշխիքներ տրամադրել անդամ երկրներին, որոնք զգում են, որ իրենց անվտանգությունը սպառնալիքի տակ է` ուշադրությունը կենտրոնացնելով դաշինքի արեւելյան եւ հարավային թեւերի վրա»:

Միաժամանակ հռչակագրում ասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրները  «պետք է շարունակեն ուղիներ փնտրել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թուլացման նպատակով եւ խուսափեն սխալներից եւ միջադեպերից»:

«Ռուսաստանից բխող մարտահրավերը իրական է եւ լուրջ», - պնդում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ, ամերիկացի կոնգրեսական Մայքլ Թերները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, գործակալության տվյալներով, վեհաժողովի նիստին հայտնել է, որ Վարշավայում հուլիսի 8-9-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին դաշինքը պետք է որոշում ընդունի իր ռազմական ներուժի եւ Ռուսաստանին սահմանակից երկրներում թիկունքային ապահովման միջոցների ուժեղացման մասին: 

Վերշբոուն, նշում է գործակալությունը, ՆԱՏՕ-ի երկրներին նաեւ կոչ է արել իր ռազմական ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նիստին ընդունված հռչակագրում ասվում է, որ դաշինքի բոլոր երկրները պետք է մինչեւ   2020 թվական հասնեն այդ մակարդակին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ