News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի բոլորի կողմից սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն:

Միջոցառման նպատակն է երեխաների համար իրենց տոնը դարձնել հիշարժան եւ հնարավորություն տալ իրենց կարծիքն արտահայտել մեծերին հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ թղթի վրա պատկերել Հայաստանի ապագան այնպիսին, ինչպիսին տեսնում են իրենց մանկական գունեղ երեւակայությամբ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միջոցառման ընքացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական եւ Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:

Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան էջում եւ լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ: Նշենք, որ տվյալ նկարների 2 հեղինակ ընտրվելու է Ամերիաբանկի կողմից, իսկ 3-ը`կլինեն առավելագույն «Like» ունեցող աշխատանքները: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ Սահմանադրության օրը` ս.թ. հունիսի 5-ին:

Amerianews-Kids Casting հաղորդավարական մրցույթի ընթացքում երեխաներից հարցազրույց կվերցնի Մկրտիչ Արզումանյանը եւ հենց նա էլ կընտրի ամենաակտիվ ու անկաշկանդ 8 փոքրիկի, որոնք հետագայում կվարեն Amerianews-Kids հաղորդումը: Amerianews-Kids Casting-ի արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին եւ կհրապարակվեն Ամերիաբանկի facebook-յան պաշտոնական էջում եւ Ամերիա ընկերությունների խմբի www.amerianews.am կայքում:

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Ամերիաբանկի YouTube պաշտոնական էջում: Միջոցառման մասնակցությունն անվճար է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ