News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից,

2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը:

Նախնական քննության տվյալներով՝ տուժող Սերգեյ Աբրահամյանն ու մեղադրյալ Ռ.Կայիլյանը  միմյանց ճանաչել են վաղուց. ծանոթացել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում։ Դեպքի օրը՝ 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սերգեյը գնացել է հանդիպելու Ռ.Կայիլյանի հորեղբորը, ում շենքի բակում հանդիպել է Ռ.Կայիլյանին եւ վերջինի ընկերոջը։  Հանդիպման ընթացքում  զրուցել են քրեակատարողական հիմնարկում միասին պատիժ կրելու ժամանակահատվածի մասին, որի ընթացքում Սերգեյը  վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  Ռ.Կայիլյանի հասցեին, ինչին ի պատասխան՝ վերջինը նրան հարվածել է:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Սերգեյ Աբրահամյանը դիմել է փախուստի, իսկ Ռ.Կայիլյանը հետապնդել է նրան, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել Աբրահամյանի որովայնին եւ դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ Ս.Աբրահամյանը «Շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ապացույցների համակցությամբ՝ Ռ.Կայիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելը):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ