News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունները սահմանին 70 մլն դրամի չափով եկամուտ են կորցրել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 146 մլն դոլար - խմբ.): Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը:

Հիմնականում դա կապված է այն հանգամանքի հետ, որ բիզնեսը սկսել է երրորդ երկրներից ներկրվող ապրանքները հնարավորինս փոխարինել Եվրասիական միության երկրներից նույնանման ապրանքներով:

Ըստ Ալավերդյանի, այս հարցերը մասամբ կօգնի լուծել Հարկային օրենսգիրքը, որով 2017-18թ.թ. նախատեսվում են միջոցառումներ՝ սահմանից եկամուտների հավաքագրման հետագա վերակողմնորոշման համար:

«Արդեն հիմա եկամուտների 75%-ը հավաքագրվում է հանրապետության ներքին շրջանառությունից: Այս միտումը կշարունակվի: Կտեսնեք, որ առաջիկա տարիներին մենք այդ առումով խնդիրներ չենք ունենք»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ