News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բիզնեսին տրված արտոնությունները 2015 թվականի Հայաստանի պետբյուջեին 18 մլրդ դրամ են արժեցել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 37 մլն դոլար - խմբ.): Այս մասին մայիսի 30-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը՝ ներկայացնելով 2015 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը:

3.8 մլրդ բաժին է հասել փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազմանը, 1-1.5 մլրդ՝ սահմանամերձ գյուղերում բիզնեսին հարկից ազատելուն, 1 մլրդ էլ՝ ընտանեկան բիզնեսը հարկերից ազատելուն:

Եթե հաշվի առնենք, որ եւս 70 մլրդ դրամի չափով է պետությունը կորցրել է տուրքերի մասով՝ կապված ԵՏՄ մաս չկազմող երկրներից ներկրման կրճատման հետ, ապա հարց է առաջանում, թե ինչպես է փոխհատուցվել 88 մլրդ դրամի հավաքագրումների պակասը: «Խոշոր բիզնեսից: Ահա եւ պատասխանը հարցին, արդյո՞ք պայքարում ենք ստվերային շրջանառության դեմ»,- հայտարարեց Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ