News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 5 մեղադրյալներից Տամերլան Էսկերխանովը դատական նյութերի հետ ծանոթանալուց հետո հայտարարել է, որ չի հասկացել գործում իր ունեցած դերին վերաբերող մասը եւ պահանջել է ռուսերենից չեչեներեն թարգմանիչ կցել ընթացակարգին: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Էսկերխանովը փաստաբան Ռոզա Մագոմեդովային հայտնել է, որ ուսումնասիրել է փաստաթղթերը եւ կոնսպետկել պարբերությունները, որտեղ հիշատակվում է իր անունը, սակայն այդպես էլ չի կարողացել հասկանալ, թե իրեն գործի մեջ ինչ մասնակցություն են վերագրում: Այդ պատճառով մեղադրյալը թարգմանիչ է պահանջել, ինչին մերժում է ստացել:

Քննչական խմբի ղեկավար Նիկոլայ Տուտեւիչը մատնանշել է, որ նախաքննության ընթացքում Էսկերխանովին բազմիցս առաջարկել են թարգմանչի ծառայություններ, սակայն տղամարդն ասել է, որ ազատ գրում եւ կարդում է ռուսերեն խորհրդային դպրոցում 10 տարի սովորելուց հետո:

Բացի այդ, Տուտեւիչը բացասական պատասխանի մեջ նշել է, որ Էսկերխանովը 12 տարի ծառայել է ՆԳՆ Չեչնիայի Շելկովսկի բաժանմունքում եւ հաջողությամբ յուրացրել է ծառայողական, հասարակական-պետական եւ մարտական ծառայության նախապատրաստական ծրագրերը, որոնք ռուսերեն են եղել: Բացի այդ, նա ծառայության ժամանակ ուսումնասիրել է զենքի հետ վարվեցողության, ճանապարհային երթեւեկության կանոնները եւ հաջողությամբ քննություն է հանձնել ռուսերենով:

Փաստաբան Մագոմեդովան պարզաբանել է, որ հաճախորդը տիրապետում է ռուսերենին, սակայն իրավաբանական նրբությունները հասկանալը նրա համար բարդ է եղել: Մագոմեդովան պատրաստվում է բողոքարկել որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ