News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունն այցելել է մի շարք եվրոպական երկրներ: Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բելգիա եւ Նիդեռլանդներ այցելությունների ժամանակ հանդիպումներ են կայացել հասարակական-քաղաքական գործիչների, հայկական համայնքի ու հոգեւորականության ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բրյուսել կատարած այցի ժամանակ լուծվել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության գրասենյակ բացելու հարցը, փոխանցում են Analitikaua-ն:

Միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունները նոր իրականություն են թելադրում, եւ սփյուռքահայերը պետք է պատրաստ լինեն բոլոր հնարավոր մարտահրավերներին: «Մենք պետք է ինտենսիվացնենք տարբեր երկրների համայնքների եւ Հայաստանի հետ համագործակցությունը: Մեծ աշխատանք է սպասվում համահայկական խնդիրների լուծման համար»,- ասել է Շատվորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ