News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության կողմից մեծ քանակի սննդամթերքը նախատեսված է ոչ թե մեկ ամսվա, այլ մեկ տարվա համար:

ԱԱԺ մամուլի կենտրոնը պարզաբանում է ներկայացրել մայիսի 27-ին «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Պետական  գնումների մոնիտորինգային հաշվետվություն. Արդյունավետության բարձրացման առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հայտարարության առթիվ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների մոնիտորինգի փորձագետը հայտարարել է, թե Ազգային անվտանգության ծառայությունը  մեկ ամսվա համար մեծ քանակի սննդամթերք է գնել, եւ որ այն բավական է  մի ամբողջ բանակ կերակրելու համար:

Հայտարարությունը, որը մեր կարծիքով վրիպման հետեւանք է, լրատվամիջոցներում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել, որի կապակցությամբ պարզաբանում  ենք, որ նշված քանակի սննդամթերքը նախատեսված է  ոչ թե մեկ ամսվա, այլ ամբողջ տարվա համար:

Գնումը կատարվելու է «Գնումների մասին» ՀՀ օրենքի  շրջանակներում եւ դրա մասին պայմանագրերը, հայտարարություններն ու հաշվետվությունները  պատշաճ կարգով ներկայացված են gnumner.am պաշտոնական կայքում: Հայտնում ենք նաեւ, որ նշված սննդամթերքը  նախատեսված է  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմի պարենային բավարարման համար»:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերեւ եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ