News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հասարակությունն իր կարծրատիպերից ելնելով ստորադաս է համարում կնոջը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը:

«Միաժամանակ դա ունի իրավական թերացումներ իր մեջ: Բոլոր դեպքերը, որոնք կան «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում» զեկույցում, ունեցել են իրավական բացթողումներ, մասնավորապես իրավապահներին դիմելու դեպքում՝ կանանց պաշտպանությունը իրականացնելու առումով: Շատ են դեպքերը, երբ կանայք մահից առաջ դիմել են իրավապահներին՝ իրենց կյանքը պաշտպանելու խնդրանքով, բայց բավարար պաշտպանություն չեն ստացել»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով, վերջին հետազոտության տվյալների համաձայն, որն իրականացրել է ԵԱՀԿ-ն 2010-ին, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ կին ենթարկվում է բռնության:

«Ըստ մեր տվյալների, այս ոլորտում իրավիճակը Հայաստանում բավական վատ է, որովհետեւ սա փակ հասարակություն է, ունի լուրջ սոցիալական խնդիրներ, որոնք անդրադառնում են կանանց ու երեխաների վրա՝ ընտանեկան բռնության տեսքով: Ընտանեկան բռնությունը մեկ օրում չի ծնվում, դա շարունակական պրոցես է, երբ կինը պարբերաբար ենթարկվում է բռնության եւ բավարար պաշտպանություն չստանալով իրավապահ համակարգի կողմից եւ հասարակական շերտում, տեղի են ունենում սպանության դեպքեր»,-ընդգծեց Զառա Հովհաննիսյանը:

Տպել
Ամենաշատ