News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) եւ Պեկինի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի վրա աշխատանքը կսկսվի մոտ ժամանակներս` ինտեգրացիոն միավորման անդամ երկրների կողմից համատեղ դիրքորոշման մշակումից հետո: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: 

«ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության մասին բանակցային գործընթացը նոր է սկսվում: Այսօր Աստանայում պետք է հաստատվեն ԵՏՄ-ի անդամ երկրների համատեղ դիրքորոշումները Պեկինի հետ բանակցություններ վարելու համար», - ասել է նա:

«Այդ ընդհանուր բանակցված դիրքորոշումից էլ գործընթացը կսկսվի մոտակա ժամանակներս, բայց թե որքան ժամանակ կխլի, դժվար է ասել», - նշել է փոխարտգործնախարարը:

Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի առաջնորդները մայիսի 31-ին կարող են տալ ՉԺՀ-ի հետ առեւտրատնտեսական համաձայնագրի մեկնարկը: Նա հավելել է, որ Չինաստանի հետ համագործակցությունը    զրույցի առանձին թեմա կդառնա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջնորդների  նեղ կազմով նիստին, որն ընթանում է այսօր: 

Ավելի վաղ` երեքշաբթի ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը   «Ռուսաստան-Չինաստան. Դեպի երկկողմ հարաբերությունների նոր որակ» համաժողովին հայտնել էր, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել եվրասիական ինտեգրացիայի եւ չինական  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի համադրման ուղիների փնտրտուքի ուղղությամբ: 

ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը: Միությունն իր աշխատանքը սկսել է  2015-ի հունվարի 1-ին` փոխարինելով Եվրասիական տնտեսական համագործակցությանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ