News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստին որոշում է կայացվել Սերբիայի հետ առեւտրի ռեժիմի միասնականացման վերաբերյալ բանակցություններ անցկացնելու մասին: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում է «Ինտերֆաքսը»

«Այսօր որոշում է կայացվել Սերբիայի հետ բանակցություններ սկսելու մասին Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների` այդ երկրի հետ առեւտրի ռեժիմի միասնականացման վերաբերյալ», - ասել է Սարգսյանը Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ, որ լրագրողների համար արել է երեքշաբթի Աստանայում: 

ԵՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան լրագրողներին հայտնել է, որ այսօր Միության միայն երեք երկիր ազատ առեւտրի համաձայնագիր ունի Սերբիայի հետ. Դրանք են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, միաժամանակ այդ համաձայնագրերի որոշ դրույթներ տարբերվում են: 

Հայաստանի եւ Ղրղզստանի հետ Սերբիան նման արտոնյալ ռեժիմ չունի, այդ պատճառով այդ երկրների հետ ապրանքների երկկողմ առեւտրում գործում է առավել բարենպաստության ռեժիմը, օրինակ` կիրառվում են մաքսային տուրքերի նույն դրույքաչափերը, որոնք սահմանված են ԱՀԿ-ի այլ գործընկերների համար:   

«Բանակցությունների արդյունքում, որ մեզ հանձնարարված է սկսել, մենք պետք է ազատ առեւտրի մասին նոր համաձայնագիր կնքենք, արդեն` ԵՏՄ-ի, նրա անդամ պետությունների եւ Սերբիայի Հանրապետության միջեւ: Այսպիսով, Սերբիան ԵՏՄ-ի բոլոր երկրների հետ առեւտրի նույն ռեժիմը կունենա», - ասել է Նիկիշինան:

«Բացի այդ, սա օպտիմալ պահ է նոր պայմաններ քննարկելու. նայելու, թե Միության երկրներն ուրիշ ինչ ապրանքներ կարող են մատակարարել Սերբիային եւ այդ ապրանքների համար ավելի բարենպաստ ռեժիմ խնդրելու», - հավելել է նա:

ԵՏՀ-ում հույս ունեն, որ հաշվի առնելով, որ Միության երեք երկրի հետ արտոնյալ ռեժիմն արդեն հաստատված է, բանակցությունները կարող էին ընթանալ դինամիկ եղանակով: «Բայց առայժմ ոչ մի կերպ չենք կարող գնահատել, թե նոր համաձայնագիրը երբ կարող է կնքվել եւ ուժի մեջ մտնել», - նշել է նախարարը: 

Փետրվարի կեսին Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտնել է, որ Բելգրադը հույս ունի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտուն մասին համաձայնագիր ստորագրել  2016-ին:

Նա պարզաբանել է, որ Սերբիան տրամադրված է համաձայնագիր կնքելու ԵՏՄ-ի բոլոր անդամների հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ