News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Յունիբանկ» ԲԲԸ-ի շահույթը 2015-ին կազմել է 358 մլն դրամ: Հունիսի 1-ին կկայանա «Յունիբանկ» ԲԲԸ-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում կամփոփվեն բանկի գործունեության 2015թ.-ի արդյունքները եւ կնախանշվեն զարգացման հեռանկարները:

Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ եւ ծավալների զգալի աճ, Յունիբանկը 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով  առավելագույնս թափանցիկ եւ հանրային բանկ: Այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց  բաժնետոմսերի տեղաբաշխում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում եւ ցուցակեց դրանք բորսայի B հարթակում: Բանկի բաժնետոմսերի ազատ շրջանառվող նվազագույնը մասը կազմում է 10%:

IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար  տեղեկատվության  հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը:

2015 թվականի վերջին Յունիբանկի ակտիվները կազմել են մոտ 158 մլրդ դրամ,  պարտավորությունները` 135 մլրդ դրամ, բանկի կապիտալը` 22.7 մլրդ դրամ: Բանկն ապահովել է 358 մլն դրամի շահույթ եւ շարունակել ցուցադրել աճի դրական դինամիկա: Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման արդյունքում, բանկի ընդհանուր պորտֆելում մանրածախ վարկերի մասնաբաժինը կազմում է 52%, ՓՄՁ-ներինը` 28%, իսկ կորպորատիվ վարկերինը` 20%:

Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 110 մլրդ դրամը, ժամկետային ավանդները կազմել են 91 մլրդ դրամ, իսկ ցպահանջ պարտավորությունները` 12 մլրդ դրամ: Բանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 185 000, սպասարկման կետերում շրջանառության  ծավալը` 73 մլրդ դրամ: 2015թ.-ին բանկն իրականացրել է ավելի քան 309 000 դրամական փոխանցում:

2015թ.-ին Յունիբանկը  շեշտակի ընդլայնել է նաեւ միջազգային համագործակցությունը եւ վարկային ծրագրերի շրջանակներում ակտիվորեն աշխատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB), Եվրոպական ներդրումային բանկի հետ: Բանկի վարկային ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ մասնավոր եվրոպական ֆոնդերը:

 Հաշվի առնելով ներդրողների զգալի հետաքրքրությունը  բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների, այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը եւ բանկի գործունեության ու արդյունքների մասին ժամանակին եւ լիարժեք տեղեկատվության տրամադրմանը: 2015 թվականին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկը»  ճանաչվեց լավագույնը Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:

2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկի ավանդների գծով շուկայական մասնաբաժինը նախատեսվում է մեծացնել մինչեւ 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչեւ 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում 2020թ.-ին բանկն ակնկալում է  5 մլրդ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ եւ 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առեւտրի եւ սպասարկման կետերի հետ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական մի շարք ծրագրերում, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը:

Յունիբանկը կշարունակի իր ֆինանսական քաղաքականությունը կառուցել ելնելով հաճախորդների եւ բաժնետերերի շահերից` հետագայում եւս մնալով Հայաստանի ամենապահանջված ֆինանսական հաստատություններից մեկը եւ ներդրողների համար ապահովելով հնարավոր առավելագույն շահույթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ