News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017-ին ԵՏՄ երկրների ղեկավարների հաաստատմանը կներկայացնի նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման ծրագրերը: Այս մասին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով մամուլի համար հայտարարության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՏՄ պետությունների ղեկավարները մայիսի 31-ին հաստատել են ածխաջրածինների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգերը: Սարգսյանը պարզաբանել է, որ բոլոր երեք հայեցակարգերը՝ նավթի, նավթամթերքի ու գազի վերաբերյալ, կառուցված են նույն տրամաբանությամբ:

«Ըստ հայեցակարգի՝ միության երկրների էներգետիկ ընկերությունները կկարողանան իրենց գործընկերներից առանց քանակակական սամնափակումների եւ առանց մաքսատուրքերի նավթ ու նավթամթերք գնել այն շուկայական գնով, որը  ձեւավորվելու է այդ թվում բորսային սակարկությունների ժամանակ»,- նավթային շուկայի օրինակով հայեցակարգերի հիմնարար սկզբունքներն է ներկայացրել Սարգսյանը:

Նրա խոսքով հայեցակարգերը առաջարկվում է իրականացնել երեք փուլով: «Մենք պետք է գալիք տարի մշակենք ու նախագահների հաստատմանը ներկայացնենք այդ հայեցակարգի իրականացման ծրագիրը, հետագայում կպատրաստվի նաեւ համապատասխան պայմանագիրը, որի ընդունումից հետո մենք մինչեւ 2025 թ. միասնական էներգետիկ շուկա կստեղծվի»,- հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ այդ նույն տրամաբանությամբ էլ կառուցվելու է ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգը: «Այդ ընդհանուր շուկան նույն սկզբունքներով կձեւավորվի մինչեւ 2025 թ.»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ