News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելությում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իր ելույթում մասնավորապես, ասել է.

«ԵՏՄ-ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով: Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության եւ համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում: Այս կապակցությամբ կարեւոր նշանակություն ենք տալիս 2016-2017թթ. ԵՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետեւողական իրականացմանը եւ մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը: Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը եւ ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետեւանքների հաղթահարմանը:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար: ԵԱՏՄ ձեւաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առեւտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում եւ բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի:

Մենք նաեւ ողջունում ենք ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի եւ Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը, այնպես ինչպես բոլոր համանման փաստաթղթերը, իսկ դրանք քսանից ավելին են, որոնք ստորագրվել են առանձին երկրների կառավարությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առեւտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առեւտրի, աշխատուժի, ծառայությունների եւ կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Այս համատեքստում կարեւորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը:

Միջկառավարական խորհրդի երեւանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները: Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի որպես վերջնական նպատակը մենք կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմքը:

Դրանով հանդերձ անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաեւ մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի եւ Հնդկաստանի հետ, ԵՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաեւ կօգնի մեծացնել առեւտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ