News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիները, պարզ եւ միասնական ամսական քաղվածքների միջոցով հուլիսի 1-ից կկարողանան հեշտությամբ հետեւել իրականացված գործարքներին:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:

Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, եւ քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձեւաչափերի են:

Կենտրոնական բանկը հիշյալ քաղվածքների օգտագործումը դյուրացնելու համար սահմանել է քաղվածքների միանման ձեւանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից:

Նոր ձեւաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ:

Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Բացի այդ, քաղվածքները կարող են առավել հարմարավետ օգտագործվել որպես անձնական ֆինանսների կառավարման գործիք՝ սպառողներին հնարավորություն տալով հեշտությամբ հաշվարկներ կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, իրենց պարտավորությունները, ստացված եկամուտները, համեմատություններ կատարել նախորդ ժամանակահատվածի տվյալների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ