News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել  Երեւանի բնակչին՝  իրենց բնակարանում կնոջն ու դստերը ծեծելու, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մայիսի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս.Մինասյանը, ում նկատմամբ եւս կիրառվել է բռնություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2016 թվականի մայիսի 24-ին Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկում Ս.Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընտանիքի անդամների՝ կնոջ եւ դստեր հետ, ծեծել նրանց։ Այնուհետեւ վիճաբանել  է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 118-րդ հոդվածով (ծեծ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ