News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենաշնորհը հակաօրինական, հակասահմանադրական երեւույթ չի, որ մենք փորձենք պայքարել մենաշնորհի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն` անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի`մենաշնորհը օրինականացնելու առաջարկին:

«Ամբողջ աշխարհում որեւէ ապրանքային շուկայի մենաշնորհի դեմ պայքարը չի նշանակում գործարարի դեմ պայքար, սկսենք սրանից, բայց ամենակարեւորն այն է, որ տնտեսության մեջ մրցակցային պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը հստակ պաշտպանվի: Այսինքն, յուրաքանչյուր գործարար իրավունք եւ հնարավորություն ունենա զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը նպատակահարմար է գտնում: Եթե դա լիներ մեր տնտեսությունը շատ ավելի բարվոք վիճակում կլիներ, կունենայինք կայացած միջին խավ »,-ասաց Նիկոյանը:

Ըստ պատգամավորի` եթե այդ ուղղությամբ արդեն իսկ կա մտահոգություն, գաղափարներ են հնչում, փորձ է արվում քայլեր կատարել արդեն իսկ ողջունելի է: «Օրենքով, թե ոչ օրենքով փաստը մնում է փաստ, որ շաքարավաղի ոլորտում մենաշնորհը Սամվել Ամեքսանյանինն է, խնդիրն այն է, թե ինչ պետք է անի կառավարությունը. կառավարության գործիքակազմն էլ օրենքով թույլատրված շրջանակում պետք է իր գործողությունն իրականացնի: ժամանակի ընթացքում առաջացել է այնպիսի իրավիճակ, որ ինքը հայտնվել է մրցակցությունից դուրս, հիմա եթե որեւիցէ մեկը փորձի ներկրել շաքարավազ, կհայտնվի անհավասար դաշտում, որովհետեւ ամբողջ ինֆրաստրուկտուրան արդեն մեկ ընկերության ձեռքում է, կարող է ներմուծել խոշոր ծավալով , որը եւ տրանսպորտային, եւ գնումների ինքնարժեք Վրա կարող է ազդել եւ իր մոտ վաճառքի գինն ավելի էժան ստացվի, քան մյուսը: Բնական ճանապարհով տնտեսական գործունեության արդյունքում ստեղծվել է նման իրավիճակ»:

Ըստ Նիկոյանի` Արծվիկ Մինասյանի առաջարկի մեջ հետեւյալ տրամաբանությունն է. «Եթե որեւէ մեկի գործունեությունը ճանաչվում է մենաշնորհ, ապա այստեղ կարող է նրա նկատմամբ սակագնային քաղաքականություն իրականացվել: Այսինքն` եթե քեզ ճանաչում ենք այդպիսին , մենք պետք է հաշվենք սակագինը, ինչպես հոսանքի սակագինը, որը բնական մենաշնորհ է, Մինասյանի առաջարկը վերաբերում է նրան, որ ստեղծված իրավիճակում ապրանքային շուկայում որեւէ մոնոպոլիստի գործունեությունը լինի օրենքով կանոնակարգելի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ