News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը ստացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել է դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:

Նշենք, որ գանգատը հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով:

 ՄԻԵԿ 2-րդ եւ 3-րդ հոդվածների մասով դիմողը նշել է, որ որդին զրկված է եղել պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ, կրելով ֆիզիկական տառապանքներ, մահացել է: Ժամանակին եւ պատշաճ բժկական օգնություն ստանալու դեպքում, բացի նրանից, որ կմեղմվեին ֆիզիկական տառապանքները, կնվազեր նաեւ մահվան ելքի հավանականությունը:

ՄԻԵԿ 3-րդ եւ 13-րդ հոդվածներիի իմաստով պետության կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով է Հայկ Խաչատրյանը իր երկու ծառայակիցների հետ միասին եղանակային ցուրտ պայմաններում իրականացրել 16-ժամյա անընդմեջ պարեկային ծառայություն, որն էլ հյուծել եւ պատճառ է դարձել վերջինիս մոտ հիվանդության զարգացման:

Հիշյալ հանգամանքների շուրջ քննություն իրականացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տուժող կողմի պահանջներն անտեսվել են: Ավելին՝ տուժող կողմը քրեական գործի շրջանակներում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու առաջին պահից դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից եւ պահանջել է վերջիններիս մեղադրանք առաջադրել ոչ թե ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1-ին մասով, այլ՝ համապատասխանաբար՝ նույն հոդվածի 2-րդ մասով եւ 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

 ՀՀ Զինվորական դատախազությունը սրանով փորձել է  ազատել մեղադրյալներին քրեական պատասխանատվությունից եւ պատժից, իսկ զինվորական հոսպիտալի աշխատակիցներին ընդհանրապես մեղադրանք չի առաջադրվել: Նույն նպատակով ավելի ուշ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը զրկվեց տուժողի իրավահաջորդի՝ իր կարգավիճակից, որով փորձ կատարվեց բացառել մեղադրյալների կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի եւ Հ. Խաչատրյանի մահվան միջեւ կապը»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ