News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը, որը աշակերտներից մեկի հոր պնդման, հարվածել է աշակերտին, շարունակում է աշխատել դպրոցում: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե նա է ծեծել աշակերտին, այլ աշակերտի ծնողն է ծեծել նրան:

«Մենք դեպքից հետո գնացինք, տեսանք տնօրենի կոտրված սեղանը, աթոռները, ուսուցիչների տագնապն ու անհանգստությունը: Ես տեսա արտասվող, հուզված ուսուցիչներին, տագնապալից իրավիճակ էր, որ հեռու էր մեր ոլորտից: Ես տեսա ուսուցչին՝ դեմքին հարվածի հետքը»,- ասաց Գայանե Սողոմոնյանը:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել թե ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ կիրառված բռնության, թե տնօրենի սենյակում աշակերտի ծնողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քրեական գործերը հարուցվել են ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը,  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են միջադեպին մասնակից անձինք, վկաներ:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ աշակերտի հոր ու տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Աշակերտի մայրը պնդում է, որ տեխնոլոգիայի ուսուցիչ Ալեքսան Գյոզալյանը ոլորել է իր որդու ականջը, ստիպել է ինչ-որ բան անել, կոպիտ բառեր է ասել, նսեմացրել է երեխայի արժանապատվությունը, հիվանդ է անվանել նրան: Նրա խոսքով՝  միջադեպին միջամտել է ամուսինը, որից հետո տնօրեն Աշոտ Ավետիսյանը ոստիկանություն է զանգահարել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ