Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն:
Ակլունցը տեղափոխվել է ՁՊՎ: