News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար Նորայր Ժամհարյանն ու նրա դուստրը՝ Թամարա Ժամհարյանը «Իմ հասակը» երգի հիման վրա տեսահոլովակ են ձայնագրել: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 28-ին:

«Իմ բառերն է, իմ երաժշտությունն է, առաջին կատարումն էլ իմն է, բայց այս երգը տարբեր երգիչներ կատարել են, Ֆլորա Մարտիրոսյանն էլ հանել է բեմ այս երգը: Ես չէի ուզում երգել, բայց Թամարան ստիպեց, համառություն արեց, ասեց՝ դու զգում ես երգը, ոնց գրել ես, դու կարող ես երգել»,- NEWS.am-ին պատմեց Նորայր Ժամհարյանը:

Երգի ընտրությունը պատահական չի եղել: Թամարա Ժամհարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ուզել է, որ հենց այդ երգը կատարեն, քանի որ «Իմ հասակը» Նորայր Ժամհարյանի ամենասիրված ստեղծագործությունն է:

«Քանի որ հենց այդ երգն է ամենասիրվածը, սա կարծես բոլորը գիտեն: Մյուս պատճառն էլ այն էր, որ Ֆլորայի մահվանից հետո ուզում ենք նոր շնչով, նոր մոտեցմամբ մատուցել: Բացի այդ էլ՝ իր երգերը գիտեն, բայց հեղինակին չգիտեն: Ես ուզեցի նաեւ, որ իրեն ճանաչեն»,- ասաց երգչուհին:

Նշենք, որ կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար Նորայր Ժամհարյանը բազմաթիվ երգեր է գրել Ֆլորա Մարտիրոսյանի, Սուսաննա Սաֆարյանի, Համլետ Գևորգյանի, Արման Հովհաննիսյանի եւ այլ երգիչների համար։

Տպել
Ամենաշատ