News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելական դատարանը վճռել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական նստավայրի նախկին աշխատակազմի աշխատակցին 30 հազար դոլար վճարել՝ որպես փոխհատուցում կառավարության ղեկավարի կնոջ կողմից վատ վերաբերմունքի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

Գայ Էլիյահուն աշխատանքային կոնֆլիկտների հարցերի Երուսաղեմի դատարանում հայտարարել է, որ Սառա Նեթանյահուն իրեն ստիպել է ուտելիք բերել, իսկ հետո մեղադրել, որ դրա հետեւանքով ավելորդ քաշ է հավաքում: Բացի այդ, կառավարության ղեկավարի կինն իրեն պարբերաբար կանչել է կեսգիշերից հետո՝ ապուր տաքացնելու կամ նորից բարի գիշեր մաղթելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ աշխատանքային դատարանը տուգանք է սահմանում Իսրայելի առաջին տիկնոջ նկատմամբ: Փետրվարին նման մեղադրանքներով դատարանը ստիպել էր նստավայրի մեկ այլ աշխատակցի 44 հազար դոլար վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ