News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանական կուլիսներում թեժ քննարկվում էին ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալությունները՝ լավատեղյակները պնդում էին, որ ՊՆ պատասխանատուների նկատմամբ այս գործընթացը դեռ կշարունակվի, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես «պրիցելի» տակ կհայտնվեն. «Նրանք պաշտոնանկ կարվեն, թե ավելի կոշտ մոտեցում կլինի, ինչպես նախորդ օրը, այս պահին դժվար է ասել, սակայն գործընթացը կանգ չի առնելու, իզուր էր Սեյրան Օհանյանն ասում, որ այլեւս պաշտոնանկություններ ու ձերբակալություններ չեն լինելու:

Ի դեպ, զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանին պետք էր դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձերբակալել, երբ նրա որդու հարսանիքին, հարս ու փեսայի պսակադրության արարողությունից հետո` Սուրբ Սարգսից դուրս գալուն զուգընթաց, Գյումրիի զինավիացիան թռչում էր եկեղեցու վրայով` եռագույն ծուխ հանելով: Այ, էդ ժամանակ էր պետք Չիլինգարյանին հենց եկեղեցու մոտից ասել` «գո հոմ», ախպեր, դու էդ ի՞նչ ես անում էս կիսապատերազմող երկրում` Աստծո տաճարի մոտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ