News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թեքսաս նահանգի Շուգար քաղաքում սելֆիի արձանն են տեղադրել, հաղորդում է Mashable-ը: Արձանն իրենից ներկայացնում է երկու աղջիկների, որոնք բջջային հեռախոսով լուսանկարվում են: Արձանը տեղադրվել է քաղաքային վարչակազմի շենքի դիմաց:

Արձանը խիստ քննադատության է ենթարկվել հասարակության կողմից: Շատերը կարծում են, որ դա հարկատուների փողերի անտեղի վատնում է, սակայն իրականում արձանը նվիրել է քաղաքի բնակիչներից մեկը: Մյուսներին էլ դուր չի եկել արձանի կոնցեպցիան:

Քաղաքային իշխանությունները նշել են, որ սելֆիի արձանը 10 արձաններից բաղկացած հավաքածուի մի մասն է, եւ որ արձանի տեղադրման եւ վայրի հետ կապված առարկություններ չեն եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ