News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է այնպես շրջվել, որ պատերազմը դառնա հարցի լուծման միակ տարբերակը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էներգետիկ անվտանգության ռուսական ազգային ֆոնդի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։

Նա ընդգծեց, որ ղարաբաղյան պատերազմը չի բխում ոչ Եվրամիության, ոչ ԱՄՆ շահերից։ Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը երկար ժամանակ չի կարող հաշտվել ներկայիս ստատուս-քվոյի հետ, քանի որ գիտակցում է, որ այդ ընթացքում իր էներգոռեսուրսները կսպառվեն եւ ինքը չլուծված խնդիրները պետք է լուծի մինչեւ 2020 թվականը։

Սիմոնովի խոսքով, տարօրինակ չի լինի, եթե Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանը Ղարաբաղն օգտագործի իբրեւ փոխանակման միջոց։ «Ասենք, Ադրբեջանը կարող է ասել, մեծացնում ենք գազամատակարարման ծավալները, իսկ դրա փոխարեն դու՝ Ռուսաստան, կոպիտ ասած, մեզ պետք է հանձնես Հայաստանն ու Ղարաբաղը»,- նշեց փորձագետը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւս, մոտակա ժամանակներս, Սիմոնովի խոսքով, չարժե սպասել նույն Ադրբեջանի պատճառով, քանի որ ադրբեջանական գազի տարանցումը Թուրքիայի տարածքով լուրջ արգումենտ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ