Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրված խաչը օծվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ս. Խաչի գմբեթին տեղադրված խաչն օծելու համար ինքնաթիռով Վան է ժամանել վարդապետ Անուշյանը, ով հատուկ տեխնիկայի միջոցով բարձրացել է գմբեթին եւ օծել արդեն տեղադրված խաչը։
Նշենք, որ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղադրվել է Եկեղեցու գմբեթին։ Խաչի ամրացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 1-ին Աղթամար կղզին փակ է եղել բոլոր այցելուների համար։