News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հոկտեմբերի 2-ին հանդիպել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբի անդամների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն:

Զրույցի ընթացքում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլում կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները:

Կողմերն արձանագրել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում գրանցված առաջընթացը, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին խորհրդատվության շրջանակների ընդլայնման եւ շարունակականության ապահովման հարցերում:

ՀՀ Պնախարար Ս. Օհանյանն ընդգծել է, որ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը եւ դրա հետ փոխկապակցված պաշտպանական բարեփոխումները նպատակաուղղված են միմիայն պաշտպանական կարողությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ