Համաշխարհային Օլիմպիադայի անհատական մեդալի արժանացավ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, որը առաջին համարների պայքարում միայն կես միավոր զիջեց Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճած Ուկրաինայի հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկին: Ուկրաինացին 10 հնարավորից վաստակեց 8 միավոր, Արոնյանը` 7,5 միավոր: