News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բունդեսթագի որոշմանը անհամարժեք է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան չի ուզում իսկապես գործընկեր լինել մի շարք հարցերում, քանի որ փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին՝ այդ թվում Եվրոպային»,- ասել է Լավրովը «Վեստի վ սուբբոտու» հաղորդմանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով Մոսկվան գերմանական խորհրդարանի որոշումը դիտարկում է միայն որպես պատգամավորների կամքի արտահայտություն:

«Հավանաբար դեր են կատարել որոշ նկատառումներ, որոնք այս քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել, որ դա հենց հիմա արվի, բայց ես չեմ կարող այս թեմայով ինձ շահարկումներ թույլ տալ: Բնականաբար մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց միայն ամենավերջին պահին»,- ասել է Լավրովը

Գեմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, մեկն էլ ձեռնպահ մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ