News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն վերջին օրերին Սիրիայում ու մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Բերիո Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

Հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

«Վստահաբար մեր ժողովրդի զավակները հետեւում են, հատկապես վերջին օրերին, ընդհանրապես Սուրիայի եւ մանավանդ Հալեպի հայաբնակ շրջաններում տեղի ունեցող ահավոր ռմբակոծումներին, որոնց հետեւանքով կան հայ զոհեր ու վիրավորներ։

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակում է մոտիկից հետաքրքրվել Սուրիայի անցուդարձերով, մասնավորաբար մեր համայնքի դիմագրաված դժվարություններով։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը շարունակում է Սիրիայի հայության համար իր հաստատած հիմնադրամի ճամփով առավելագույն չափով օգտակար լինել սիրիահայ զավակներին։

Անցնող մի քանի օրերին Նորին Սրբությունը հեռախոսային մշտական կապի մեջ է եղել Առաջնորդ Շահան Սրբազանին հետ։

Հայտնենք, որ որոշ չափով Հալեպի հայության թիվը նվազել է, սակայն կարեւոր թվով հայեր իրենց բնակությունը են հաստատել Լաթաքիայի, Թարթուսի, Քեսաբի եւ Սիրիայի ծովեզերյա շրջաններում։ Ազգային իշխանությունը աշխատանքի է լծվել հիշյալ շրջաններում եւ հետեւում է ազգային-եկեղեցական կյանքին:

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը մեր ժողովրդի զավակներին ցանկանում է հիշեցնել Սիրիայի հայության վերականգնման հրամայական անհրաժեշտությունը։ «Ճիշտ է, որ մեր ազգային կյանքում ունենք այլ առաջնահերթություններ, սակայն Սիրիայի հայության զորակցությունը կմնա առաջնահերթություն ու անհետաձգելի անհրաժեշտություն։ Հետեւաբար, պետք է շարունակել զորակցել Սիրիայի հայությանը»,- շեշտել է Վեհափառ Հայրապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ