News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթ Բունդեսթագում ընդունված՝ Հայոց ցեղաասպանության ճանաչման մասին բանաձեւը,ի թիվս այլ հարցերի, ենթադրում է նաեւ քննարկում Թուրքիայի հասարակությունում ու Թուրքիայի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, պատասխանելով բանաձեւի ընդունմանը Անկարայի արձագանքի մասին հարցին:

Միաժամանակ, գերմանացի դիվանագետի կարծիքով, բանաձեւի ընդունման նպատակն է աշխուժացնել Ցեղասպանության խնդրի շուրջ երկխոսությունը, այդ թվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագի անդամները հաստատել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւում «101 տարի առաջ Օմանյան կայսրությունում հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության մասին» բանաձեւում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունն ընդունում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձություններում ու 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի զանգվածային աքսորն ու սպանությունները ցեղասպանություն ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Ամենաշատ